Google-ի ավանդական լոգոտիպը հունիսի 12 -ին տոնական տեսք է ստացել. նշվում է Ռուսաստանի օրը, ինչի կապակցությամբ կայքի գլխավոր էջում ռուսական գյուղական բնապատկեր է:
Հիշեցնենք, հունիսի 12-ին Ռուսաստանը նշում է իր պետական գլխավոր տոներից մեկը`Ռուսաստանի օրը:
1990թ. հունիսի 12-ին` դեռեւս խորհրդային տարիներին, ՌՍՖՍՀ ժողովրդական դեպուտատների համագումարում Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիր ընդունվեց:
1991թ. հունիսի 12-ին կայացան Ռուսաստանի պատմության մեջ նախագահի առաջին համաժողովրդական բաց ընտրությունները, որի ընթացքում հաղթեց Բորիս Ելցինը:
1994թ. ՌԴ նախագահի հունիսի 2-ի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագիրն ընդունվելու օրը հայտարարվեց Ռուսաստանի պետական տոն:
ՌԴ նախագահը Ռուսաստանի օրը պետական մրցանակներ է հանձնում:
Ռուսաստանի օրը նշվում է ժո
ղովրդական զբոսա
նքներով, մարզական միջոցառումներով եւ համերգներով:
0 Response for the "Google-ը նոր տեսքով տոնում է Ռուսաստանի օրը"
Отправить комментарий